Tert.am. 16-3-2010- «ԱՄՆ-ի կողմից կա հրավեր, սակայն Միացյալ Նահանգներ այց ծրագրված չէ»,-այս մասին Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ օդանավակայանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ի պատասխան թուրք լրագրողների այն հարցին, թե «Արդյո՞ք թիվ 252 բանաձևի ընդունումից հետո չեղյալ է հայտարարվելու Ձեր ծրագրված այցը Միացյալ Նահագներ»:
«Նախարարների խորհրդի նիստից հետո նույն հարցը տվեցիք պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքին: Նա պատշաճ կերպով պատասխանեց, և հիմա իմ պատասխանը որևէ կերպ չի տարբերվում: Մենք ներկա պահին որևէ այց չենք ծրագրել Միացյալ Նահանգներ, կա միայն հրավեր»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախքան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հաղորդվում էր, որ Թայիփ Էրդողանը ապրիլի 12-ին կայցելի Միացյալ Նահանգներ։ Նրա այցը նախապատրաստելու նպատակով նույնիսկ Վաշինգտոն էր մեկնել Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Հիշեցնենք նաև, որ Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նբանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետը չեղյալ հայտարարեց նախատեսված այցը Ստոկհոլմ։
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment