
News.am. 24-3-2010- Թուրքիայում Pollmark հետազոտական ընկերությունը անցյալ ամիս Թուրքիայի 25 նահանգներում իրականացրել է սոցհարցում, 5 հազար 39 ընտրողների շրջանում:
Հիշյալ սոցհարցման արդյունքները ներկայացվել են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակ:
Հարցումների ժամանակ ընտրողների 59 տոկոսը կողմ է եղել իշխող կուսակցության կողմից Սահմանդրական բարեփոխումների իրականացմանը: Կողմ արտահայտվողների ամենամեծ տոկոսը կազմել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ընտրողները` կազմելով 75 տոկոս: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ընտրողներից 54-ը եւ «Ազգայանակ շարժում» կուսակցության ընտրողների 53 տոկոսը նույնպես կողմ են արտահայտվել Սահմանադրության փոփոխմանը:
Այն հարցին, թե ինչ կարծիքի են, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը շուտով սկսելու է իշխող կուսակցությունը փակելու գործընթացը, հարցվածների 27 տոկոսը դրական է գնահատել, իսկ 63 տոկոսը դեմ է եղել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը փակելուն:
No comments:
Post a Comment