
News.am. 24-3-2010- Մեկ ամիս առաջ թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվել էին 7 հոգի, որոնց մեջ էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եղբոր որդի` Մեհմեդ Էրդողանը: Մեհմեդ Էրդողանը եւ մյուս անձինք ձերբակալվել էին թմրաբիզնեսով զբաղվելու կասկածանքով:
Թուրքական Bugun կայքէջի փոխանցմամբ` Ստամբուլի դատախազությունը վճիռ է կայացրել, որ Էրդողանի եղբորորդու կատարածը անհատական մեղք է եւ չի մտնում խմբակային գործով մեղադրանքի մեջ:
Նշենք, որ այս կապակցությամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ իր եղբորորդուն վաղուց ջնջել է իր կյանքից եւ կոչ է արել իրավապահ մարմիններին անել օրենքով նախատեսվածը:
No comments:
Post a Comment