News.am. 16-3-2010- Թուրքիայի Սիիրտի նահանգում ոստիկանությունը գործողություն է իրականացրել PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույց համարվող «Քուրդիստանի հասարակությունների միության Թուրքիայի խորհրդի»(KCK/TM) դեմ եւ ձերբակալել 14 հոգու։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածների մեջ են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Սիիրտի նահանգային կառույցի ղեկավար Սըդըք Թաշը, կուսակցության նահանգային խորհրդի անդամ Բելքըս Էփոզդեմիրը եւ այլք։
Ավելի ուշ հիշյալ գործողության շրջանակում եւս մեկ հոգի Իզմիրում է ձերբակալվել։
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment