Tuesday, March 16, 2010

Աճուրդի է հանվելու 5 միլիոն դոլարանոց ներարկիչ

Panorama.am. 16-3-2010- Ներարկիչը, որով Մայքլ Ջեքսոնը ստացել է իր դեղի վերջին չափաբաժինը, հանվել է աճուրդի: «Daily Telegraph»-ը հայտնում է, որ ներարկիչի նախնական գինը 5 միլիոն դոլար է: Ենթադրվում է, որ ներարկիչն անօրինական ճանապարհով է հայտնվել ներկայիս «տիրոջ» ձեռքում: Անհայտ վաճառողի փաստաբանները, ինչպես նախատեսված է օրենքով, Ջեքսոնի ընտանիքին նախապես հայտնել են վաճառքի մասին: Բայց փոփ- երգչի ընտանիքն արդեն բողոքել է և ամեն ջանք գործադրում է, որպեսզի այդ աճուրդը չիրականան: Նախնական տվյալներով, ներարկիչը վաճառքի կհանվի հունիսի 25-ին` աշխարհահռչակ երգչի մահվան առաջին տարելիցի օրը: Հիշեցնենք, որ փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսի 25-ին: Նրա արյան մեջ հայտնաբերել էին պրոպոֆոլի չափաբաժնի գերազանցում: Մ. Ջեքսոնի մահվան գործով հիմնական կասկածյալը նրա անձնական բժիշկն է` Կոնրադ Մյուրեյը, թեև նա չի ընդունում իր մեղքը:

No comments: