Tuesday, March 16, 2010

Անկարան ԱՄՆ–ից գրավոր երաշխիքներ է պահանջում

Tert.am. 16-3-2010- Թուրքիան Միացյալ Նահանգներից պահանջում է գրավոր երաշխիքներ Վաշինգտոնում իր դեսպանին ետ ուղարկելու համար: Թուրքական Taraf օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է, որ Անկարան Վաշինգտոնից պահանջում է գրավոր երաշխիքներ, որոնք կհաստատեն, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը չի ընդգրկվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունումից անմիջապես հետո ետ կանչվեց Անկարա:

No comments: