Սիլվա Հարությունյանը, ով ավելի քան քսան ամիս մնաց իրանական բանտում, ազատ է արձակվել, տեղեկացնում է The Armenian Reporter-ը:
Մարտի 10-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Միջազգային հետազոտության և փոխանակման խորհուրդը (IREX), որի աշխատակիցն է Սիլվան, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը Սիլվայի ազատ արձակման գործում իրենց ունեցած ներդրման համար:
Հարությունյանը, Իրանի քաղաքացի է, ով ձերբակալվել էր 2008-ի, հունիսի 26-ին, Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեղադրանքով:
Սիլվա Հարությունյանի ճակատագրի կապակցությամբ հայաստանցի լրագրողները դեռեւս 2009-ի հուլիսին հարց էին ուղղել Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղիղյանին: “Ինչ վերաբերում է տիկին Հարությունյանին, ապա նա իմ հայրենակիցն էլ է համարվում: Ես ճիշտն ասած ինքս տեղյակ չեմ դատական գործընթացից: Կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է դրան պատասխան տա: Սակայն հուսով եմ, որ ըստ այն դիմումի, որ նրա հարազատները ներկայացրել են, շուտով ինքը կներվի”, ասել էր Իրանի դեսպանը:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment