
News.am. 24-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայում կազմակերպվելիք Արաբական միության համաժողովից առաջ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ:
Թուրքական Yenisafak-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այս ընթացքում Հայաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Սիրիայի հանրապետությունում եւ արդեն հանդիպել է նախագահ Ասադի հետ: Ասադը առաջարկել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մեջ կարեւոր դեր ստանձնել:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ առաջիկայում Սիրիայի նախագահը այցելելու է Թուրքիա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Սիրիա:
No comments:
Post a Comment