News.am. 17-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ի ուշ երեկոյան Անգլիայից վերադարձել է Անկարա: Էրդողանին այցի ընթացքում ուղեկցել են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, պետնախարար Էգեմեն Բաղըշը եւ այլոք:
Նշենք, որ Էրդողանը Անգլիայում խորհուրդ է տվել Հայաստանը սիրող երկրներին հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Թուրքիայի վարչապետը սպառնացել է նաեւ, որ հայկական նախագծերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից կվտարի անօրինական ապրող եւ աշխատող 100 հազար հայաստանցիներին:
Էրդողանը չի մոռացել կոչ անել Մինսկի խմբին՝ լուծելու Ղարաբաղի հարցը, քանի որ այդ դեպքում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ մի խնդիր չի մնա:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment