Saturday, March 13, 2010

Դավութօղլու. «Անկարայի պատասխանը դաժան է լինելու»

Report.am. 13-3-2010- Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեի ընդունման կապակցությամբ Անկարայի պատասխանը դաժան է լինելու, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով ոչ պաշտոնական այցով գտնվում է Ֆինլանդիայում: Դավութօղլուն Շվեդիայի խորհրդարանի որոշումը սխալ է համարել` ավելացնելով, որ Թուրքիան երբեք չի ընդունել իր դեմ ուղղված մեղադրանքները: «Դա Թուրքիայի համար սկզբունքային հարց է»,-ասել է Դավութօղլուն: Նշենք, որ ուրբաթ երեկոյան Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգուն Կորուտթուրքը, որ ետ էր կանչվել Անկարա, լրագրողներին հայնել է, որ իր վերադարձի ժամկետները հայտնի չեն:

No comments: