Tert.am. 13-3-2010- ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին զայրացրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը: «Նախարարն իրեն բնորոշ ոճով ասել է, թե իր հրաժարականը պահանջող ուժերն անպատասխանատու են և, եթե գոնե մեկ անգամ իրենք փորձեին բանակցություններ վարել, կհասկանային, թե դա որքան դժվար է»,- այսօրվա ասուլիսում ԱԳ նախարարի խոսքը մեջբերեց Վահան Հովհաննիսյանը։
«Ուզում եմ ասել, որ երբ նախարարը չէր ծնվել, իսկ հետագայում, երբ ծնվել էր ու դեռ դպրոց էր գնում, Դաշնակցությունը բանակցություններ վարում էր և հաջողությամբ էր վարում: Մեզ դասեր տալ, թե ինչպես է պետք բանակցություններ վարել, պետք չէ: Նախարարի պատկերացմամբ` ինքը բանակցություններ վարելու հարցում ունի առանձնահատուկ հմտություններ, որ չունեն ուրիշները։ Մինչդեռ ամերիկացի գործընկերները հանդիպումների ժամանակ ասել են, որ Արձանագրություններում կան նախապայմաններ, ինչը Հայասանի համար ընդունելի է: Եթե բանակցություններ վարելու հմտությունը ամեն ինչին «էստի համեցեք» և «այո» ասելն է, մենք այդ հմտությունը չունենք, մենք այլ կերպ կվարեինք բանակցությունները»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ, օրինակ, Ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային տրամադրությունները Հայաստանի օգտին են փոխվել հենց ՀՅԴ հայ դատի գրասենյակների շնորհիվ:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment