Tuesday, March 16, 2010

Պատրիարք Կիրիլ. «Նմանատիպ այցերը վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին»

/PanARMENIAN.Net/ 16.03.2010 - «Նմանատիպ այցերը կարեւոր են եւ վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաեւ խթանում են այդ հարաբերությունների զարգացումը: Ուրախանում եմ, որ իմ ոտքը դրել եմ այս սուրբ եւ բազմաչարչար հողի վրա», - ասել է համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը: Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր հերթին ասել է, որ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն. «Մենք ուրախանում ենք, որ ե'ւ մեր եկեղեցիների, ե'ւ մեր երկրների միջեւ այս հարաբերությունները շարունակում են զարգանալ: Մենք հաճույքով ուզում ենք նշել պատրիարքի բացառապես հայրական վերաբերմունքը Ռուսաստանի մեր զավակների հանդեպ»:

No comments: