News.am. 30-3-2010- Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Մայքլ Մակմահոնի բարեգործական ակցիան ուղեկցվել է հայկական, կիպրական եւ հունական համայնքների բողոքի գործողություններով, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
Աղբյուրի փոխանցմամբ, նման արձագանքի պատճառը եղել է Մակմահոնի կողմից այնպիսի կազմակերպություններից գումար ստանալը, որոնք շահագրգռված են եղել, որ նա դեմ քվեարկի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւին։
«Հաշվի առնելով հայկական, հունական եւ կիպրական համայնքների արձագանքը, կարելի է համապատասխան եզրակացություններ անել կոնգրեսմենի գործունեության վերաբերյալ: Կոնգրեսմենները չպետք է պարգեւատրվեն Հայոց ցեղասպանության փաստի ժխտման հանցավոր գործունեության համար»,- հայտարարել է ANCA-ի ներկայացուցիչ Փոլ Սարյանը:
Բողոքի գործողության ականատեսն են դարձել թուրք դիվանագետները, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը:
Wednesday, March 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment