Wednesday, March 31, 2010

Օբաման փորձում է արագացնել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Report.am. 31-3-2010- «Ես չեմ պատրաստվում ամիսներով սպասել ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմի ներդրմանը: Ես կցանականայի դա տեսնել մոտակա շաբաթների ընթացքում»,- Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ տված համատեղ մամլո ասուլիսում ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` խոսելով Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Օբաման նշել է, որ Իրանի դեմ գործողությունների անհրաժեշտության հաշվով ԱՄՆ-ը վերջին շրջանում ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ, որը դասվում էր այն երկրների թվին, որոնք «ավելի էին տատանվում կտրուկ միջոցներ կիրառելու հարցում»: Ֆրանսիայի նախագահը ևս համաձայնել է, որ «եկել է գործողությունների ժամանակը»: Այս մասին հաղորդում է ռուսական «Վզգլյադը»: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ Իրանը զարգացնում է տեխնիկական հնարավորությունները և ի վիճակի է միջուկային զենք արտադրել:

No comments: