Tuesday, March 16, 2010

Բաքվում Իրանի դեսպան. Մեր երկիրը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

News.am. 16-3-2010- Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: «Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը` օգնել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը»,- մարտի 14-ին իրանական Mehrnews գործակալությանը հայտնել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն են հայտնել, որպեսզի Իրանը նպաստի կոնֆլիկտի լուծմանն ուղղված միջնորդական ջանքերին։ «Երկու կողմն էլ խոստովանել են, որ Իրանը պետք է օգտագործի ողջ պոտենցիալը, որը կա տարածաշրջանում, այդ ճգնաժամի կարգավորմանը նպաստելու համար»,- ընդգծել է Մուհամեդ Բահիր Բահրամին: Այնուհետեւ անդրադառնալով Իրանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի Ադրբեջան այցելության հաստատմանը, դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

No comments: