Tuesday, March 16, 2010

Նորվեգիայի ԱԳՆ. Հայերի ճակատագիրը չի կարող քաղաքական խնդիր լինել

/PanARMENIAN.Net/ 16.03.2010 - Նորվեգական կառավարությունը հրաժարվել է հստակ դիրքորոշում գրավել այն հարցում, թե ցեղասպանությամբ են սպանվել արդյոք հայերն Արեւելյան Անատոլիայում 100 տարի առաջ: Այդ մասին գրում է Today's Zaman-ը: «Ոչ մի կասկած չկա, որ հայերը 1915-ի զանգվածային կոտորածների զոհն են դարձել: Բայց նորվեգական իշխանությունները որոշում չեն ընդունել այդ դեպքերի վերաբերյալ ցեղասպանության գործող չափանիշներին համապատասխան: Մենք նաեւ չենք կարծում, որ գոյություն ունեն իրավական հիմքեր դրա համար: Հայերի ճակատագիրը չի կարող քաղաքական խնդիր լինել»,- ասվում է Նորվեգիայի ԱԳՆ հայտարարությունում: «Մեր կարծիքով, այս ողբերգությունը պատմական առումով կարեւոր թեմա է, բայց նա չպետք է դառնա քաղաքական կամ իրավաբանական հարց: «Ցեղասպանություն» հասկացությունը որոշվել է միջազգային պայմանագրերում, որոնք ստորագրել է Նորվեգիան», կարծում է Նորվեգիայի ԱԳՆ-ն, ավելացնելով, որ պայմանագրում գոյություն ունեցող օրենքները «հակառակ ուժ չունեն»: Նորվեգիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում իր աջակցության մասին, եւ կոչ է արել վավերացնել Արձանագրությունները:

No comments: