Tert.am. 17-3-2010- Հայկական վերնախավը չի հասունացել և պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն:
«ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում էի: Այնտեղ համոզվեցի, որ Հայաստանի էլիտայի մոտ բացակայում է անհրաժեշտ հասունությունը հարաբերությունների կարգավորման համար։ Հակառակ սրան` տեսա, որ մեծ է հայ ժողովրդի ցանկությունը հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հարցում: Ե՛վ թուրքերը, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները տարածաշրջանում խաղաղություն են ուզում: Արդեն «նախապայման-մախապայման» փակուղիներից դուրս գալու, Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ ճանապարհային քարտեզի մասին հայտարարելու և դրանից հետո Արձանագրությունների վավերացման հետ մեկտեղ կայուն և արդար որոշում կայացնելու ժամանակն է»,- հայտարարել է Քընըքլըօղլուն:
Սուաթ Քընըքլըօղլուն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայից ապօրինի բնակվող հայերին վտարելու մասին հայտարարություններին, նշել է, թե պետք չէ այդ խոսքերը սխալ մեկնաբանել։
Քընըքլըօղլուի խոսքով` այդ հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը միայն ցանկացել է ընդգծել թուրքական իշխանությունների` երկրում ապօրինի բնակվող հայերի նկատմամբ հանդուրժողականությունը:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment