Tert.am. 17-3-2010- Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը հակազդելու նպատակով Անկարա կանչված Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը շուտով կվերադառնա իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը` վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները:
Ըստ աղբյուրի՝ Անկարան Ստոկհոլմում իր դեսպանին հետ ուղարկելու մասին որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը բանաձևի ընդունման մասին խոսել է քննադատաբար։
Zaman-ի փոխանցմամբ` Անկարան շվեդ վարչապետի այդ քայլն ընդունել է որպես «փոխհատուցում» և հայտարարել, որ Շվեդիայից պետք է օրինակ վերցնի նաև Միացյալ Նահանգները:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment