Panorama.am. 17-3-2010- Լոնդոնում կազմակերպված թուրք-անգլիական գործարար ֆորումի ընդմիջմանը ֆորումի հրավիրյալ բանախոս, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեք Սթրոուն ճեպազրույց են ունեցել Թուրքիայի պետնախարար ու եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ:
Թուրքական «Hurriyet»-ի տեղեկացմամբ` անգլիացի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, որ Համայնքների պալատում քննարկվելիք Ցեղասպանության բանաձևի ընդունումն անհնար է:
«Բոլորին վստահեցնում եմ` բանաձևի ընդունման հավանականությունը զրո է»,- ասել է Անգլիայի արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` Էրդողանը Լոնդոնում հանդես է գալու նախազգուշացումներով` փորձելով կանխել հայկական օրինագծի ընդունումը Միացյալ Թագավորության Համայնքների պալատում, որտեղ ապրիլի 30-ին քննարկվելու է «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու» մասին օրինագիծը:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment