News.am. 17-3-2010- Եթե Իրանը կարողանա շարունակել իր ատոմային ծրագիրն ու ատոմային զենքի տեր դառնա, իրավիճակը տարածաշրջանում կապակայունանա, եւ այնտեղ, ամենայն հավանականությամբ, սպառազինությունների մրցավազք կսկսվի: Նման հայտարարությամբ ԱՄՆ Սենատում մարտի 16-ին հանդես է եկել Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում ամերիկյան զորքերի հրամանատար Դեյվիդ Պետրեուսը:
Նրա խոսքով, ԻԻՀ-ն իրենից տարածաշրջանային կայունությանը առավել լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է BBC-ն, Պետրեուսը հավաստիացրել է, որ երկիրը առաջիկայում պատրաստ չի լինի ատոմային ռումբի ստեղծմանը: «Բարեբախտաբար, մշակումները դանդաղել են: Այնպես որ, չեմ կարծում, թե դա տեղի կունենա այս տարի»:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment