«Լրագիր» 17-3-2010 - Մարտի 17-ի առավոտյան Գարեգին Բ Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երկու Եկեղեցիների հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Աղոթքից հետո Հայրապետներն այցելեցին Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեցին ցուցասրահներում: Այնուհետև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում:
Վերջում Կիրիլ Պատրիարքը ծառատունկ կատարեց Հիշողության պուրակում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment