Saturday, March 13, 2010

Մեր դիվանագիտության թերացումը` ըստ Ռ. Սաֆրաստյանի

Aysor.am. 13-3-2010- «Մեր դիվանագիտության թերացումն է եղել, որ մինչև հիմա չենք կարողացել աշխարհին, ԵԱՀԿ-ին և միջնորդներին ապացուցել, ցույց տալ, որ խոսքը պետք է գնա ոչ միայն ադրբեջանցի փախստակնների մասին, այլ պետք է ավելի լայն դիտարկել, և խոսք պետք է գնա բազմահազարանոց, տասնյակ, հարյուրհազարավոր հայ փախստականների մասին, որոնք լքել են Ադրբեջանը` ստիպված, բռնի ճնշումների և Սումգայիթի եղեռնագործության արդյունքում»,- այսօր ասուլիսում թուրքագետ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այս կերպ արձագանքեց Գորան Լենմարկերի` վերջերս արած այն հայտարարությանը, թե ադրբեջանցի փախստակնների խնդիրը պետք է լուծվի: Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խոսքերով, ժամանակն է, որ մեր դիվանագիտությունն ակտիվացնի իր ջանքերն այս ուղղությամբ և հիշեցնի, ի ցույց դնի, որ կան փախստականների խնդիրներ, բայց դրանք ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ փախստականների խնդիրներն են: «Այս առումով, եթե մենք դիտարկենք Ղարաբաղի շուրջ այն տարծաքները, որ գտնվում են մեր հսկողության տակ` ազատագրված տարածքները, ապա հայ փախստականների հարցը լուծելու համար այդ տարածքները շատ և շատ կարևոր են»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը:

No comments: