Tuesday, March 16, 2010

Ֆասյեի հայտարարությունը ճիշտ չե՞ն թարգմանել

Tert.am. 16-3-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել է, թե պատերազմական գործողությունների դեպքում Ադրբեջանի հաղթանակի անհավանականության մասին իր հայտարարությանը ոչ ճշգրիտ թարգմանության հետևանք է: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, ֆրանսիացի դիվանագետը ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում։ Ֆասյեն իր մտահոգությունն է հայտնել, որ ոչ ճշգրիտ թարգմանությունը շրջանառվել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մամուլում։ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը նաև պարզաբանել է, որ իբրև դիվանագետ և զինվորական՝ նա չի կարող իրեն թույլ տալ գնահատել այս կամ այն երկրի զինված ուժերի վիճակը կամ պետության պատրաստվածությունը՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու։ Բեռնար Ֆասիեի վերոնշյալ հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խորհրդատվություններ անցկացնելու և ստեղծված իրավիճակը պարզելու մտադրության մասին։

No comments: