Tuesday, March 16, 2010

Էրդողանը դեռ չգիտի՝ գնալո՞ւ է ԱՄՆ, թե` ոչ

News.am. 16-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգլիա մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` լրագրողներից մեկը Էրդողանին հարցրել է, թե արդյո՞ք վերջինս որոշել է գնալ ԱՄՆ, թե` ոչ, ինչին Թուրքիայի վարչապետը պատասխանել է. «Նախարարների խորհրդի հանդիպումից հետո պետնախարար եւ փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը ձեզ դրա պատասխանը տվեց: Նույն բանը ես եմ ասում: Մենք ԱՄՆ այցելություն չենք նախատեսել, սակայն ԱՄՆ-ից հրավեր ունենք: Թուրքիայից թե ով կմասնակցի այդ համաժողովին, դեռեւս չենք որոշել»,-նշել է Էրդողանը: Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի նիստից հետո պետնախարար Ջեմիլ Չիչեքին հարցրել էին նաեւ, թե խորհրդի նիստում քննարկվե՞լ է արդյոք ԱՄՆ-ի եւ Շվեդիայի կողմից Հայկական օրինագծերի ընդունումը, որին Չիչեքը պատասխանել էր, թե դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը արդեն հանդես են եկել հայտարարությամբ:

No comments: