Wednesday, March 17, 2010

Ֆրանսիայի դեսպանատունը Բեռնար Ֆասիեի արտահայտությունների վերաբերյալ հայտարարություն է արել

7Or.am. 17-3-2010- ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը ֆրանսերեն է արվել, նույն լեզվով էլ նա պատասխանել է հարցերին, այնուհետև այն թարգմանվել է տարբեր լեզուներով։ Ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ։ «Բեռնար Ֆասիեն պաշտոնապես հերքել է հայ և ադրբեջանցի լրագրողների կողմից խեղաթյուրված իր խոսքերը։ Դեսպանը երկու կողմերի կառավարություններին համապատասխան պարզաբանումներ է տվել այդ հարցի վերաբերյալ, ինչը բավարարել է նրանց»,-ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվում էր, թե Բ. Ֆասիեն հայտարարել է. «Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի հաղթանակն անհնար է, քանի որ ես անձամբ գիտեմ հայաստանցի և ղարաբաղցի զինվորների արիության մասին»։

No comments: