/PanARMENIAN.Net/ 17.03.2010 - Մարտի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ: Հանդիմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա եւ խոչընդոտում են դրանց առաջընթացը:
Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment