«Լրագիր» 16-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե չի մեկնի Վաշինգտոն, որտեղ ապրիլի 13-14-ին պետք է տեղի ունենա Միջուկային էներգետիկային նվիրված կոնֆերանս: Հիշեցնենք, որ մարտի 12-ին Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը փոխանցել էր այդ նույն կոնֆերանսին մասնակցելու Օբամայի հրավերը, որում նշվում էր, որ 'կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը', նկատի ունենալով, որ այնտեղ է լինելու նաեւ Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է, թե ստացել է կոնֆերանսին մասնակցելու հրավեր, սակայն իր փոխարեն Վաշինգտոն կգնա կառավարության պաշտոնյաներից մեկը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձեւից հետո Թուրքիան չեղյալ է հայտարարել բոլոր բարձրաստիճան այցերն ԱՄՆ:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment