Monday, March 15, 2010

Ժ. Սոարեշ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Իլհամ Ալիևից»

7Or.am. 15-3-2010- Ինչպես տեղեկացնում է «anspress» գործակալությունը, Բաքվում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ադրբեջանական կողմից, մասնավորապես Իլհամ Ալիևից։ -Ես հուսով եմ, որ որոշման կայացման համար այս տարի երկու կողմերի ղեկավարությունն էլ քաղաքական կամք կդրսևորի։ Պետք է որոշիչ քայլեր ձեռնարկվեն։ Հուսով եմ, որ նախագահ Իլհամ Ալիևն այնպիսի որոշիչ քայլ կձեռնարկի, որ դրանով իր անունը կմտցնի Ադրբեջանի պատմության մեջ որպես մարդ, որը լուծեց ղարաբաղյան հակամարտությունը,-ասել է Սոարեշը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը նաև հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ պետք է բացառել բռնությունն ու պատերազմը։ Նա, որպես կարգավորման ուղի, խաղաղ ճանապարհն է գնահատել լավագույնը։

No comments: