7or.am. 13-3-2010- Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցի հատկապես այն հատվածին, թե Թուրքիայի վերջին հայտարարությունները նրան թույլ են տալիս մտածել, որ թուրքերն արձանագրությունները չեն վավերացնելու, և պատասխանելով «7օր»-ի թղթակցի հարցին՝ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ նախաձեռնողական քաղաքականությունը վերջացավ՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է.
-Մենք պետք է արձանագրենք, որ Թուրքիայի ղեկավարների հայտարարություններն իսկապես վկայում են այն մասին, որ Թուրքիան շատ խոր առևտրի մեջ է մտել ԱՄՆ-ի հետ, և չի կարելի բացառել, որ այդ առևտուրը Թուրքիայի համար ավարտվի անհաջողությամբ, և արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվի նրա նախաձեռնությամբ։
Բանախոսն ասել է, թե այդ պարագայում միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանը դուրս գա Թուրքիայի հետ բանակցային և արձանագրությունների վավերացման գործընթացից։
-Ոչ միայն տրամաբանական է, այլ նաև կարևոր է մեր երկրի հեղինակությունը բարձր պահելու առումով,-նշել է թուրքագետը։
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment