Tert.am. 24-3-2010- Շվեդիայի խորհրդարանում չկա որևէ կուսակցություն, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղաղպասնության փաստը: Այսօր Երևանում այս մասին ասել է Շվեդիայի քրիստոնյա-սոցիալ-դեմոկրատների նախագահը: ՀՅԴ-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Պետեր Վեյդրուդը, միաժամանակ, նշել է, որ Շվեդիան միշտ էլ կողմնակից է եղել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Հետևաբար, ըստ նրա անհրաժեշտ է, որ Թուրքիան դրական քայլեր անի և' ներսում բնակվող ազգային փոքրամասնությունների, և' իր պատմության այն էջերի հարցում` որոնք հավանաբար Թուրքիայի պատմության ամենադժվար էջերն են.
«Չճանաչելով իր պատմությունը` Թուրքիան շատ անհարկի հիմնավորումներ է տալիս Եվրոպայի հակաիսլամական շրջանակներին` որոնք համաձայն չեն, որ Թուրքիան Եվրամիության մաս կազմի»,- ասել է Շվեդիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցության ղեկավարը, որը միաձայն պաշտպանել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Thursday, March 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment