/PanARMENIAN.Net/ 15.03.2010 - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է կառավարության արհամարհական վերաբերմունքից Աժ-ում քննարկվող «Պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին` առաջացող մեքենատրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ» ՀՀ օրինագծի նկատմամբ:
Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, այս օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նկատել է կառավարության լիազոր ներկայացուցչի բացակայությունը: «Եթե լիազոր զեկուցողի գործուղումը այդքան անհետաձգելի է, այդ դեպքում կառավարությունը պարտավոր է տրամադրել մեկ այլ զեկուցողի»,- նշել է նա:
Դրա հետ կապված Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ այս օրինագիծը չի դրվելու քվերակության, քանի դեռ կառավարության ներկայացուցիչը չի պատասխանել խորհրդարանականներին հետաքրքրող բոլոր հարցերին, ավելացնելով, որ նման վերաբերմունքի համար լուրջ խոսակցություն է սպասվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: « Խորհրդարանի նկատմամբ կառավարության արհամարհական վերաբերմունքին պետք է վերջ դրվի»,- ավելացրել է նա:
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին հաստատել է «Պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին` առաջացող մեքենատրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ»օրինագիծը, որը նախատեսում է Ապահովագրման բյուրոյի ստեղծում ապահովագրման սակագների եւ վնասների փոխհատուցման համար, որոնք պատճառվում են մարդուն եւ ունեցվածքին, ուր մտնելու են այն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են մեքենաներ ունեցողների պարտադիր ապահովագրմամբ: Ունեցվածքին հասցված վնասը գնահատվելու է 2 մլն դոլար, մեկ հոգուն հասցված վնասը` 4 մլն, իսկ երկու եւ ավել հոգուն` 9 մլն դրամ: Տարեկան ապահովագրման արժեքը կազմելու է 30 000-38 000 դրամ:
Այս օրինագծով որոշվել են մեքենաների ապահովագրման իրականցման 2 համակարգեր. 8 ռիսկային ցուցանիշներից բաղկացած համակարգ, որի նպատակը ապահովագրական պոլիսի չափերի ճշտումն է, քանի որ տարբեր ապահովագրական գործակալությունների ապահովարգրական վճարումը տարբերվելու է , եւ bonus-manus համակարգը, որը հաշվի է առնում վարորդի պատմությունը, այսինքն իրավախախտումների քանակով որոշվելու է վարորդի պրոֆեսիոնալիզմը:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment