Monday, March 15, 2010

Ալեքսանդր Իսկանդարյան. «Չեմ կարծում, թե այս տարի Օբաման կասի հենց «genocide» բառը»

7Or.am. 15-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն անդրադառնալով՝ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. -Քանի որ դա տեղի է ունենում այն պահին, երբ հայ-թուրքական հարաբերությունները բավական կարևոր են տարածաշրջանի համար, այս պահին դա, իհարկե, անմիջականորեն ազդում է իրավիճակի վրա։ Թուրքերը դա ընդունում են որպես ճնշում։ Այդքանը, սակայն, Ալ. Իսկանդարյանի կարծիքով, բավական չէ Թուրքիային ճնշելու համար, քանի որ այդ երկրի ներսում բավական ծանր իրավիճակ է։ Վերլուծաբանի համար հետաքրքրական է նաև էներգատիկ գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ից հրավիրելը, քանի որ Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին, սակայն վարչապետ Էրդողանը ևս հրավիրված է։ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է նաև, որ ԱՄՆ նախագահ Օբաման չի արտասանի ցեղասպանություն բառը. «Նա ինչ ասես կարտասանի, բայց ցեղասպանություն բառը, իմ կարծիքով, չպետք է արտասանի։ Չեմ կարծում, թե այս տարի Օբաման կասի հենց «genocide» բառը. հայերեն, թուրքերեն, չինարեն, ֆրանսերեն, ղարաբաղյան շեշտադրումներով՝ հնարավոր է»։

No comments: