Wednesday, March 31, 2010

Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը վճռորոշ կլինի Արձանագրությունների համար. CNNTurk

Tert.am. 30-3-2010- Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների համար վճռորոշ ամսաթիվ է լինելու ապրիլի 13-ը: Այս մասին հայ-թուրքական Արձանագրությունների ճակատագրին նվիրված վերլուծական հոդվածում գրում է CNNTurk-ը: «Անկարան Երևանից, իսկ Երևանն էլ Անկարայից է սպասում որոշակի պարտավորությունների ստանձնում: Կարգավորման ցավոտ գործընթացի համար վճռորոշ ամսաթիվը ապրիլի 13-ն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրը լինելու է Միացյալ Նահանգներում և հանդիպելու է նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսկ այդ հանդիպումից հետո Հայաստանը որոշում կկայացնի Արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու կամ չկանչելու առնչությամբ: Երևանն Անկարայից ակնկալում է, որ վերջինս, պատճառաբանելով ներքին խնդիրները, կհայտարարի, որ ժամանակավորապես դադարեցնում է արձանագրային գործընթացը»,- գրում է CNNTurk-ը` ավելացնելով, թե Երևանում գերիշխում է այն տեսակետը, որ արձանագրային գործընթացը ձգձգվելու է Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների, համաժողովրդական հանրաքվեի հետ կապված քննարկումների և 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով:

No comments: