Report.am. 23-4-2010- Թուրքական «Հյուրիեթում» տեղ է գտել մի հրապարկում, որը վերաբերում է Հայաստանի ազգային արխիվին և նրա տնօրեն Ամատունի Վիրաբյանին: Ինչպես պնդում է «Հյուրիեթը»` Ամատունի Վիրաբյանը թուրք պատմաբաններին հրավիրել է ուսումնասիրել Երևանում Աբովյան փողոցի մերձակայքում գտնվող ստորգետնյա պատմական արխիվները, որոնցում տարբեր լեզուներով նյութեր կան` Հայոց ցեղասպանության մասին: «Թուրքիայի արխիվներում փաստաթղթերը թուրքերենով են: Իսկ մեզ մոտ կան ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն նյութեր, ինչը կհեշտացնի պատմաբանների գործը: Սակայն այդ աշխատանքները չպետք է տարվեն «հանձնաժողով» անվան տակ: Եվ առաջին փորձը չպետք է պաշտոնական անձինք նախաձեռնեն»,- Ամատունի Վիրաբյանի խոսքը մեջբերում է «Հյուրիեթը»: Թուրքական պարբերականը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի Ազգային արխիվի տնօրենն այս հարցում համագործակցում է Թուրքիայի պետական արխիվի տնօրեն դոցենտ Յուսուֆ Սարմեյի հետ:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment