Tert.am. 3-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 6-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:
Cihan գործակալության փոխանցմամբ` Փարիզում Թայիփ Էրդողանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:
Հանդիպումներին նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, Մերձավոր Արևելքին, Աֆղանստանին, Իրանին և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Cihan-ի տեղեկացմամբ` Թայիփ Էրդողանի և Նիկոլա Սարկոզիի հանդիպմանը առանցքային է լինելու Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների թեման:
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment