Saturday, April 3, 2010

Թուրքիայում կհանդիպեն հայ, թուրք, ադրբեջանցի, վրացի և ռուս լրագրողները

Tert.am. 3-4-2010- Թուրքիայի Իզմիր քաղաքում ապրիլի 3-4-ը կանցկացվի տարածաշրջանային հինգ երկրների լրագրողների հանդիպում: Հայ, թուրք, վրացի, ադրբեջանցի և ռուս լրագրողները կքննարկեն Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Լրագրողները կքննարկեն ԶԼՄ-ների դերը հակամարտությունների լուսաբանման գործում և առկա հակամարտությունների լուծման տարբերակները: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի, Թուրքիայի թերթերի հրատարակիչների դաշնության և Իզմիրի տնտեսագիտական համալսարանի օժանդակությամբ:

No comments: