Tert.am. 7-4-2010- Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով այսօր ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին։
Բանագնացը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները։
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ։
Սինիրլիօղլուն ՀՀ նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ։
Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է խնդրել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում։
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment