«ԱԶԳ», 08-04-2010- Օրեր առաջ Թուրքիա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս մեկ անգամ կրկնեց. «Գերմանիան կողմ է Թուրքիայի` Եվրոմիությանը ոչ թե լիիրավ անդամակցելուն, այլ արտոնյալ գործընկերությանը»: Արդեն երեկ «եւս մեկ անգամ կրկնելու» հերթը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիինն էր, որը Փարիզում հանդիպեց պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սարկոզին շեշտել է, որ Ֆրանսիայի համար ընդունելի է միայն այն տարբերակը, որ «Թուրքիան Եվրոմիության համար լինի արտոնյալ գործընկեր, բայց ոչ լիիրավ անդամ»: Եվ Ֆրանասիան, եւ Գերմանիան բազմիցս են կրկնել իրենց այս դիրքորոշումը:
Սարկոզի-Էրդողան հանդիպման ժամանակ վերջինս Ֆրանսիայի նախագահին հրավիրել է այցելել Թուրքիա, հրավերը նախագահն ընդունել է, նշվում է, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիայում կլինի միայն 2010-ի նոյեմբերից հետո:
Ի դեպ, հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի կայացել, պատճառները չեն նշվում:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment