Saturday, April 3, 2010

Milliyet-ը Երևանին է փոխանցում Անկարայի մեսիջը. Մի քիչ համբերեք

Tert.am. 2-4-2010- «Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրություններն իրենց չեն սպառել: Մեկնարկած գործընթացը շարունակվում է: Սակայն ներկա փուլում հնարավոր չէ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացնի այդ փաստաթղթերը: Այդ պատճառով գործընթացը պետք է թողնել ժամանակին: Հարկ է, որպեսզի Հայաստանն էլ այդ հարցում համբերատար լինի...»,- թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում: Թուրք պաշտոնյան, միևնույն ժամանակ, վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ղարաբաղյան նախապայմանը` հայտարարելով, որ առանց ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթացի ապահովման արձանագրային գործընթացը տեղից չի շարժվի: Թուրք պաշտոնյան հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կմիջամտեն և հայաստանյան իշխանություններին թույլ չեն տան ետ վերցնել Արձանագրությունների տակ դրած ստորագրությունը: «Ենթադրում ենք, որ ԱՄՆ առաջնորդները խորհուրդ կտան Սերժ Սարգսյանին հետ չկանչել Արձանագրությունները և չտապալել գործընթացը... Եթե Հայաստանը միակողմանիորեն հրաժարվի Արձանագրություններից, նա կհայտնվի գործընթացը կասեցնողի կարգավիճակում»,- հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

No comments: