Report.am. 6-4-2010- ԱՄՆ-ը պարտավորվում է չկիրառել միջուկային զենք` անգամ իր դեմ հնարավոր կենսաբանական գրոհի դեպքում, այն երկրների կողմից, որոնք չեն տիրապետում միջուկային զենքի, բացառությամբ Հյուսիսային Կորեայի և Իրանի: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ New York Times-ին տված հարցազրույցում:
Խոսելով ԱՄՆ-ի նոր միջուկային ռազմավարության մասին` նա հաստատել է, որ այն ենթադրում է միջուկային սպառազինության ծավալի և դերի նվազեցում:
«Մենք ուզում ենք վստահ լինել նրանում, որ մեր սովորոկան սպառազինությունները էֆեկտիվ գործոն են հանդիսանում բոլոր իրավիճակներում, բացի ամենածայրահեղ իրավիճակներից»,- ասել է Օբաման:
Ըստ ԱՄՆ-ի նախագահի նոր ռազմավարությունը նաև ենթադրում է այնպիսի իրավիճակների շատ ավելի համառոտ ցանկ, որոնց դեպքում Միացյալ Նահանգները կարող են գնալ միջուկային զենքի կիրառման:
Բայց միաժամանակ նա ընդգծել է, որ «Իրանի և Հյուսիսայի Կորեայի կարգի աութսայդերները» չեն կարող իրենց ապահով զգալ, եթե խախտեն միջազգային պարտավորվածությունները և զարգացնեն իրենց միջուկային ծրագրերը:
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment