/PanARMENIAN.Net/ 01.04.2010 - Հայաստանի կառավարությունն ապրիլի 1-ին կայացած նիստում փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի արդյունքում այսուհետեւ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղեւորից նույնպես, ինչպես եւ վարորդից, հնարավոր է դարձել տեղում գանձել նշանակված տուգանքը:
ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հաղորդել է, որ վերջերս Իրանի քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն արձանագրվել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է հարեւան երկրից զբոսաշրջիկների թվի ավելացման կարեւորությունը: «Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ սահմանային անցակետում հերթ չառաջանա, որպեսզի մեր երկրի հյուրերը վայելեն պատկան մարմինների, մեր բնակչության բարյացակամ վերաբերմունքը», - ասել է վարչապետը:
Friday, April 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment