Friday, April 2, 2010

Մամեդյարովը ֆրանսիացի պատգամավորների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ասմբլեայի պատգամավորներ Քրիստիան Բատայի և Ռոլան Բլումի հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտությունը։ Մամեդյարովը նշել է, որ հիմնահարցի կարգավորման համար, նախ և առաջ, անհրաժեշտ է «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ադրբեջանի արտգորնախարարը ընդգծել է, որ հակամարտության լուծումը պետք է իրականացվի փուլային տարբերակով։ «Նախ հայկական զինված ուժերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներից, այնտեղ պետք է վերականգնվեն կյանքի համար նորմալ պայմաններ, բացվեն հաղորդակցության ուղիները, ապահովվի փախստականների վերադարձը և նոր միայն որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,-նշել է Մամեդյարովը՝ հավելելով, որ միայն այս հերթականությամբ է հնարավոր ապահովել խաղաղությունը տարածաշրջանում։ Ի պատասխան՝ ֆրանսիացի պատգամավորները հույս են հայտնել, որ ԼՂ հակամարտությունը մոտ ապագայում կկարգավորվի։ Ըստ «Trend»-ի

No comments: