Wednesday, April 7, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ

«Լրագիր» 7-4-2010- Ներկա փուլում Հայաստանը և Թուրքիան դեմ են արտահայտվում արձանագրություններին, սակայն նրանց նկատմամբ ճնշումը շատ մեծ է, ասել է ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը, խոսելով հայ-թուրքական զարգացումների շուրջ: Նրա խոսքով, Թուրքիան այդ ճնշումներին հակադրում է այն պայմանները, որ կան արձանագրություններում, իսկ Հայաստանին ուղղակի ասում են, որ պետք է ոչ միայն վավերացնեն դրանք, այլև կատարեն դրանցում առկա նախապայմանները: Հիմնական պայմանը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է, և այժմ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում խոսել համանախագահի մակարդակով, որին չի առարկում միջազգային հանրությունը, ասել է Իգիթյանը: Իրավիճակից ելք Հովհաննես Իգիթյանը տեսնում է գործընթացից դուրս գալով, որ ըստ նրա ավելի բարդ է լինելու, պետք է գալու մեծ խելք, հմուտ դիվամագիտություն և լեգիտիմություն: Իգիթյանը վստահ է, որ ներկայիս իրավիճակով Հայաստանը չի կարող դուրս գալ գործընթացից, քանի որ նրան ուղղակի կպատժեն Ղարաբաղի հարցում: Հովհաննես Իգիթյանը համեմատություն անցկացրեց Սերբիայի հետ, որտեղ նախագահ Միլոշևիչի սխալ քաղաքականությունը և լեգիտիմության պակասը բերեց Սերբիայի ներկայիս իրավիճակին: Այդ ժամանակ էլ Միլոշևիչը ստորագրություն չէր դրել որևէ փաստաթղթի տակ: Իգիթյանը նշել է, որ Ղարաբաղի հարցում անբարենպաստ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը բանակցություններում Ղարաբաղի դերի բարձրացումն է, որը սակայն պետք է գա Ղարաբաղից:

No comments: