Tert.am. 24-4-2010- Անկարան կարծում է, որ Երևանի հետ «լուռ դիվանագիտության» կարիք կա, և որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի արգելակվել: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայատարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու որոշմանը:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի քաղաքականությունը շատ հստակ է: Թուրքիան ունի արտաքին քաղաքական ռազմավարություն և Կովկասին ուղղված արտաքին քաղաքական մեկ կողմնորոշում: Դա Կովկասում կայունության ապահովումն է: Ողջ Կովկասում այսօրվա ստատուս քվոն ոչ մեկի շահերից չի բխում: Հարկ է փոխել այդ ստատուս քվոն, անհրաժեշտ է, որ այնտեղ գերիշխեն խաղաղությունն ու համագործակցությունը: Այդ պատճառով, պետք է բոլորն ուշադիր լինեն ամեն հարցի նկատմամբ: Հավանաբար այս ընթացքում «լուռ դիվանագիտության» կարիք է զգացվում: Ըստ էության, դա էլ արվում է երկար ժամանակ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment