Friday, April 23, 2010

ԻՐԱՆԻ ԾՈՎՈՒԺԻ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՕՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ

«ԱԶԳ , 23-04-2010 - Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին Ասոշիեյթեդ պրես գործակալության թղթակցին հայտնել է, որ ապրիլի 22-ին Օրմուզի նեղուցում սկսվել են իրանական ծովուժի ծավալուն զորավարժություններ: Սալամին չի մանրամասնել, թե ինչպիսի սցենարով են անցկացվում դրանք, սակայն նշել է, որ նպատակներից մեկն է Արեւմուտքին հիշեցնել Իրանի դերը Պարսից ծոցի երկրներից նեղուցով նավթի տարանցման կազմակերպման մեջ: 2008-ին Պարսից ծոցում բացվեց Իրանի ծովուժի չորրորդ ռազմակայանը: Ծովափի պաշտպանության ուժեղացումը Իրանի հակազդեցությունն է Արեմուտքի երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը: Այդ երկրների մի մասը չի բացառում Իրանի վրա հարձակվելու հնարավորությունը, եթե նա չհրաժարվի իր միջուկային ծրագրից: Պարսից ծոցի երկրներից նավթի ու նավթամթերքների տեղափոխության գործում Օրմուզի նեղուցն ունի ռազմավարական նշանակություն. այնտեղով է անցնում արտահանման ծավալների մոտ 40 տոկոսը: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինըՙ ԱՄԷ-ին եւ Օմանի միջնատարածքին: Իրանի զինվորական հրամանատարությունը քանիցս հայտարարել է, ռազմական հարձակման ենթարկվելու դեպքում իրանցիները նեղուցը փակելովՙ անմատչելի կդարձնեն Պարսից ծոցը:

No comments: