Friday, April 23, 2010

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - 22 ապրիլի 2010 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործընթացի վերաբերյալ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա պաշտոնական կայքէջում: Ֆրանսիական Հանրապետության նախագահը ողջունում է հայկական պետության ղեկավարի կողմից` ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր հանձնառության վերահաստատումը` հակառակ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում մեկ և մյուս կողմի հանդիպած դժվարություններին: Ֆրանսիան հորդորում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին պահպանել երկխոսությունը և կրկնապատկել ջանքերը` արագորեն հասնելու հիշյալ արձանագրությունների իրագործմանը, ինչը նշանակալի նպաստ կբերի խաղաղությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում:

No comments: