News.am. 2-4-2010- Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Դավութօղլուն անդրադառնալով ԱՄՆ-ից հետ կանչված Նամըք Թանի Վաշինգտոն վերադարձին, նշել է, որ դա պարզ կլինի առաջիկա օրերին: Դավութօղլուն նշել է, որ իրենց անհանգստությունը անցողիկ է, քանի որ իրենց սպասումներին համապատասխան ուղերձները ԱՄՆ-ից շատանում են:
Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ վերջին հեռախոսազրույցը նկարագրել է օգտակար եւ կառուցողական: «Քլինթոնի հետ հեռախոսազրույցում հնարավորություն ունեցա ներկայացնելու Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առկա զարգացումները, դրանցում Թուրքիայի սպասումներն ու անհանգստությունները: Քլինթոնը կարեւորել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթնաժողովի մասնակցությունը: Քննարկվել է թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կենսունակությունը պահպանելով՝ Կովկասում մնայուն խաղաղություն ապահովելու վերաբերյալ հարցերը: Ես կարծում եմ, որ վերջին շաբաթների զարգացումներից հետո ավելի լավատես կարող ենք լինել: Առաջիկա օրերում այդ խնդիրների վերաբերյալ մեր ջանքերը կավելանան եւ այդ ուղղությամբ որոշումներ ենք կայացնելու: Վարչապետի հետ կրկին խորհրդակցելուց հետո մեր որոշումները կհայտնենք»,-նշել է Դավութօղլուն:
Լրագրողի հարցին՝ եթե Էրդողանը ԱՄՆ մեկնի` Դավութօղլուն նրա հե՞տ է լինելու, եւ արդյո՞ք նախատեսվում է ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի հետ հանդիպում, Դավութօղլուն պատասխանել է, որ ԱՄՆ գնալու դեպքում` Էրդողանի հետ միասին են մեկնելու, իսկ Սփյուռքի հետ հանդիպումը պարտադիր չէ անմիջապես այս այցի ընթացքում իրականացնել:
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումից բացի, կարեւոր է, որ թուրքերը հայերի հետ ամեն տեղ միասին կարողանան լինել, կարողանան խոսել: Այս տեսակետից կարեւոր է Սփյուռքի հետ հանդիպումը: Սրանք առաջիկայում քննարկվելիք սկզբունքներ են",-ամփոփել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment