Tuesday, April 6, 2010

Շ. Ֆյուլե. ԵՄ-ն աջակցում է արձանագրությունների առանց նախապայամանների վավերացմանը

Panorama.am.6-4-2010- ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և սատարում երկու արձանագրությունների վավերացմանը՝ առանց լրացուցիչ նախապայմանների: Այսօր Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտարարեց ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա ողջունեց Հայաստանի նախագահի ու իշխանությունների քաջությունը Թուրքիայի հետ նման երկխոսության մեջ մտնելու համար, ապա ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել արձանագրությունների վավերացումից հետո անդրսահմանային հարցերի կարգավորմանը: ԵՄ ներկայացուցիչը նաև նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը օգտակար կլինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարի համար: Ըստ նրա, Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունների հաստատման ունեցած փորձը հաշվի կառնվի նրա հնարավոր անդամակցության հարցի քննարկման ժամանակ:

No comments: