Tert.am. 7-4-2010- Էրեբունի հյուրանոցի իններորդ հարկում, որտեղ ընթանում էր FIDH-ի համաժողովը, երկու քաղաքացիական հագուստով անձինք այսօր հարձակվել են քաղաքացիներ Իզաբելլա Սարգսյանի և Լալա Ասլիկյանի վրա, ովքեր «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն գրությամբ պաստառ ունեին ձեռքներին։ Նրանք սկսել են քաշքշել, հետո հարվածել են Իզաբելլա Սարգսյանի գլխին:
Tert.am-ի հետ զրույցում Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ իրենց վրա հարձակված անձինք ասել են, որ այդ ցուցապաստառը պահելու իրավունք չունեն, որից հետո պատռել են պաստառը, և բռնի ուժ են գործադրել իրենց նկատմամբ: «Երբ ձեռքս ոլորեցին ու գլխիս խփեցին, ես սկսեցի բղավել ու իմ ձայնը լսելուց հետո, վազելով եկան մոտակայքում գտնվող լրագրողները։ Նրանք հասցրեցին լուսանկարել այդ մարդկանց, ովքեր լրագրողներին տեսնելով փախան»,-նշեց Իզաբելլա Սարգսյանը: Երկու կանայք գնացել են ոստիկանություն, որպեսզի հաղորդեն տեղի ունեցածի մասին:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment