Monday, April 5, 2010

Եվրոպական կառույցները բարելավելու են ընտրություններն Ադրբեջանում

Aysor.am.5-4-2010- Ադրբեջանում ԵՄ, ԵԱՀԿ և ԵԽ ներկայացուցիչները հանդես են եկել այդ երկրում նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններին նախապատրաստական աշխատանքների համատեղ նախագծերի առաջարկությամբ: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, նախագծերը պաշտոնապես կներկայացվեն Ադրբեջանի իշխանություններին այս շաբաթվա ընթացքում: «Նախագծերի նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանն ու ԵԱՀԿ ուղեգծի, Եվրոպայի Խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնաց պարտականությունների և ժողովրդավարական ընտրություններին համապատասխանեցնող քվեարկություն անցկացնելու ուղղությամբ կառավարության և այլ կառույցների ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ: Ըստ տեղեկատվության, «օգնությունը համալրվելու է քաղաքական երկխոսության ամրապնդման, ընտրական հանձնաժողովների և այլ համապատասխան կառույցների ներուժի և անկախության, այն ԶԼՄ-ների օժանդակության, որոնք կապահովեն ընտրարշավի բոլոր թեկնածուների անկախ, անաչառ և ամբողջական լուսաբանումը, ինչպես նաև ժողովների ազատությանը վերաբերվող օրենքի իրականացման խրախուսման, քվեարկությանը մասնակցելու նկատմամբ հասարակական հետաքրքրության բարձրացման ուղղությամբ»:

No comments: